Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Հունիսի 23-ը՝ Այրիների միջազգային օր

Հունիսի 23-ը՝ Այրիների միջազգային օր

Մենք պետք է ապահովենք, որ այրիներն օգտվեն իրենց իրավունքներից և սոցիալական պաշտպանությունից: Մահն անխուսափելի է, բայց մենք կարող ենք այրիների տառապանքները նվազեցնել, եթե բարձրացնենք նրանց կարգավիճակը և օգնենք նրանց ծանր պահերին: Դա կնպաստի հասարակության կյանքում բոլոր կանաց լիարժեք մասնակցությանը: ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մուն

Այրիների միջազգային օրը (International Widow’s Day) համաշխարհային հանրությունն առաջին անգամ նշել է 2011թ.: Այս օրը ևս մեկ  հնարավորություն է ուշադրություն ցուցաբերել առանց տղամարդու աջակցության մնացած կանանց և երեխաներին: Սա է կոչ անում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշումը, որը արձանագրվել է 2010 թ. դեկտեմբերին և ձեռք բերել միջազգային օրվա կարգավիճակ:


Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն՝ այսօր ամբողջ աշխարհում գրեթե 250 միլիոն այրի կա, որոնցից 115 միլիոնն աղքատության մեջ են: Շատ այրիներ են ապրում այն երկրներում, որտեղ զինված հակամարտություններ են ծավալվում, նրանց վիճակը յուրօրինակ ծանր է. նրանք իրենց ամուսիններին կորցնում են երիտասարդ հասակում, դրա հետ մեկտեղ՝ ստիպված լինելով իրենց երեխաներին դաստիարակել մարտական գործոությունների պայմաններում, առանց կողմնակի որևէ օգնության:


Դրությունը սրվում է նրանով, որ շատ երկրներում կանանց կարգավիճակը կախված է իրենց ամուսինների կարգավիճակից, և, այրիանալով, նա կարող է կորցնել ամեն ինչ, նույնիսկ գոյության համար ամենատարրական միջոցները: Կան երկրներ, որտեղ ամուսինների ժառանգությունն այրիներին հասանելի չէ, զբաղվածության իրավունքից զուրկ են, հասարակության լիարժեք անդամ համարվել չեն կարող:


Այրիների միջազգային առաջին օրվա կապակցությամբ իր ելույթում ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշեց, որ իրենց ամուսիններին կորցրած կանայք պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրերում ամրագրված իրավունքներից: Նա նաև պետությունների ներկայացուցիչներին կոչ արեց այրիներին և նրանց երեխաներին հատուկ ուշադրություն դարձնել:


Այրիների միջազգային առաջին օրը ՄԱԿ գրասենյակում միջազգային քննարկում տեղի ունեցավ, ինչին մասնակցում էին իրավունքի հայտնի պաշտպաններ, որտեղ կանայք քիչ չէին: Հետագայում այս օրը սկսեցին տեղեկատվական միջոցառումներ անցկացնել, որոնք ուղղված էին այրիների իրավիճակի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ilive.com.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ